Հասարակություն

Շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները

Շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում
Շարունակվում են 2025 թվականի անտառտնկման աշնանային աշխատանքները:

2025-ին իրականացվող անտառմշակույթների հիմնումը նախատեսված է ընդհանուր առմամբ 735 հա տարածքում, որից պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ առնվազն 170 հա տարածքում, ինչպես նաև բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով և ցանք հարթակներում՝ 40 հա տարածքում։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում՝ 558.8 հա տարածքում։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում

Էկոլոգիամետ մտածողության ձևավորումը և իրազեկվածության բարձրացումը հասարակության շրջանում բնապահպանական կարևոր միջոցառումների անբեկանելի մասն է։ ՊՈԱԿ-ի մասնագետները մասնակցել են Սյունիք DMO-ում կայացած՝ Ֆրանսիայի AFRAT կազմակերպության էկոլոգիական կրթության մասնագետների հետ հանդիպմանը՝ էկոկրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, Սյունիք DMO-ի, Վիննեթ Գորիս զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, «Յագոդա մոյա» գլեմփինգի հիմնադիրը։ Հանդիպման ընթացքում ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից ներկայացվել են կազմակերպության էկոկրթական ծրագրի շրջանակում արծածվող թեմաները, հանդիպումներին կիրառվող մեթոդաբանությունն ու գործիքակազմը, լսարանի սեգմենտավորման, ներգրավման փորձը և իրազեկման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Կամավորների կողմից կմշակվի նոր բովանդակություն՝ հետագայում էկոկրթական թեմաների շրջանակը ընդլայնելու նպատակով։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի զարգացման գործակալության, ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ, Ֆրանսիայի AFRAT և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն (CEPFA) կազմակերպությունների կողմից իրականացվող՝ «Հայաստանի արահետներ» ծրագրի շրջանակներում։

ՊՈԱԿ-ի մասնագետները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) մասնագետների հետ համատեղ, իրականացրել են կենդանական աշխարհի մշտադիտարկման աշխատանքներ՝ ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» մասնաճյուղի տարածքում, որի ընթացքում արձանագրվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Բեզոարյան այծեր։

ՊՈԱԿ-ի գիտության և զբոսաշրջության բաժնի կողմից իրականացվել է էկոլոգիական մտածողությունը խթանող՝ «Անտառը» թեմայով դաս-պարապմունք՝ Կապանի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունում, որի ընթացքում ներկայացվել են անտառի հսկաների՝ ծառերի դերը վայրի կենդանիների և մարդու կյանքում, լայնատերև և փշատերև ծառերի առանձնահատկությունները:

National park ''Sevan''
«Սևան» ազգային պարկի «Սևան» մասնաճյուղի «Ախթամար» տեղամասում շարունակվում են անտառավերականգնման աշխատանքները՝ 5 հեկտար տարածքում։ Ծրագրվում է տնկել շուրջ 12.000 տնկի՝ հացենի, թխկի, տանձենի, բարդի և ուռենի տեսակների։

Ընթացող անտառվերականգնման աշխատանքներին տեղում հետևել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական