Այսօր՝ նոյեմբերի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Գրիգոր Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Գրետա Հ․-ին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։