Հասարակություն

Մահացել է Ռոնալդուի հետ Երևանում հանդիպած քաղցկեղ ունեցող երեխան

Մահացել է Ռոնալդուի հետ Երևանում հանդիպած քաղցկեղ ունեցող երեխան

Մահացել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշիտիանու Ռոնալդուի հետ Երևանում հանդիպած քաղցկեղով հիվանդ երեխան՝ Արեգ Խաչատրյանը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։

«Իմ Արեգը լքեզ մեզ։ 8 տարուց ավել մենք միասին անցանք էս ճանապարհը, ու նաև դու ինձ սովորեցրիր՝ ոնց պիտի սիրել կյանքը, անգամ երբ ամեն ինչ շատ դժվար է։ Դու իմ ճանաչած ամենապայծառ ու իմաստուն հրաշքներից էիր։

Երջանիկ եմ, որ հասցրինք երազանքներդ իրականություն դարձնել, հասանք անգամ Ռոնալդուին... մենակ Չեքի Չանին չհասցրինք հանդիպել, եղբայր, կներես ինձ դրա համար։

Հիմա արդեն կարող ես պարել տիեզերքում, իմ փոքր եղբայր, դու գտար քո խաղաղությունը: 

Դու հաղթեցիր կյանքում, քանի որ ապրեցիր լիարժեք երջանիկ»,- գրել է Մարտիրոսյանը՝ ցավակցություն հայտնելով երեխաների ծնողներին՝ Աննա Բաբաջանյանին և Արմենակ Խաչատրյանին։ 

Պորտուգալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն քաղցկեղով հիվանդ Արեգի հետ հանդիպել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականի դեմ երևանյան խաղից առաջ։ Ռոնալդուն ստորագրել էր երեխայի մարզաշապիկի վրա։  

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական