Հասարակություն

«Բաց դաս»՝ Ազգային ժողովում

«Բաց դաս»՝ Ազգային ժողովում

Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները «Բաց դասի» շրջանակում ճանաչողական այցով եղել են Ազգային ժողովում:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատգամավոր Սոնա Ղազարյանը հյուրընկալել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության անդամներին։

ՀՀ բուհերի մի խումբ ուսանողների ընդունել է խորհրդարանական Էլինար Վարդանյանը։ Վերջինս հանդիպել է նաեւ «Երիտասարդ սերունդ» ՀԿ անդամների հետ:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցուպատասխանի ձեւաչափով շփվել է Լոռու մարզի Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Երեւանի թիվ 197 հիմնական դպրոցի սաների հետ զրուցել է պատգամավոր Վանիկ Օհանյանը։

Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, կրթական բարեփոխումներին, «Ակադեմիական քաղաք» նախագծին, մեր երկրի անվտանգային խնդիրներին, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, մարզերում իրականացվող սոցիալական ծրագրերին։

Այցելուները եղել Ազգային ժողովի գրադարանում եւ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական