Հեղինակավոր Vogue ամսագիրն անդրադարձել է Երևանի միջազգային բալետային փառատոնին, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը գրավել է համաշխարհային առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը: Ծավալուն հոդվածով Vogue Hong Kong-ն անդրադարձել է Երևանի միջազգային 3-րդ բալետային փառատոնին, մասնավորապես` Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնների` Երևանում կայացած բացառիկ բացօթյա ելույթներին: