Հասարակություն

Վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են․ տուժածներից մեկը մահացել է

Վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են․ տուժածներից մեկը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 22։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ կան արգելափակված քաղաքացիներ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Nissan» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մասամբ անցել կամրջի արգելապատնեշը։ Ավտոմեքենաներից առկա է գազի և վառելիքաքսուքային նյութերի արտահոսք։ 

«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն․ տուժածներից մեկը մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական