Հասարակություն

Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Նոյեմբերի 22-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղում գործող «Անուշիկ» ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում քաղաքացին չի արձագանքում հեռախոսազանգերին ու դռան թակոցներին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները, բացելով դուռը, մահճակալին հայտնաբերել են տղամարդու դի։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 43-ամյա Մ. Թ.-ն է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական