Հասարակություն

Անօդաչու թռչող սարքերը՝ փրկարարական աշխատանքներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անօդաչու թռչող սարքերը՝ փրկարարական աշխատանքներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․

«Անօդաչու թռչող սարքերը փրկարարական աշխատանքներում։ Վիետնամի Դակ Լակ նահանգում ջրհեղեղի ժամանակ ծառի վրա մնացած մարդուն փրկելու համար անօդաչու թռչող սարք է օգտագործվել։

Այս շաբաթվա սկզբին Վիետնամում ուժեղ և երկարատև անձրևներ են տեղացել, որոշ շրջաններում մինչև 1700 մմ տեղումներ են գրանցվել, համեմատության համար Հայաստանի միջին տարեկան տեղումների քանակը կազմում է 590մմ: Ստացվում է շաբաթվա ընթացքում նշված շրջաններում թափվել է ՀՀ տարեկան տեղումների քանակից երեք անգամ ավել տեղումներ:

Վերջին տվյալների համաձայն՝ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 55 մարդ, իսկ 13-ը դեռևս անհետ կորած են համարվում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական