Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցների հետ:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու առիթով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման, այս դեպքում՝ լող մարզաձևի մասսայականացմանը, միտված մրցաշարի անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված ծրագրերին, մասնավորապես՝ մրցաշարերի կազմակերպմանը, լավարկմանը վերաբերող հարցեր: Մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով, ներկայացրել իրենց մարզումային պրոցեսը, պայմանները: Աշակերտները հանդես են եկել նաև ստեղծագործական կատարումներով:

Եզրափակիչ փուլը, որին կմասնակցի 128 դպրոցական, կանցկացվի Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում: Եզրափակիչ փուլին կմասնակցեն ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հավաքական թիմերը: Այն կանցկացվի 2 տարիքային խմբում. 3-6-րդ դասարաններ և 7-12-րդ դասարաններ: Մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ԿԳՄՍՆ կողմից ստեղծված հանձնաժողովը՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական