Ճարտարապետ Սարկիս Սարկիսյանի և Մայքլ Լիֆի մշակած Համբուրգի պետական օպերայի նոր շենքի նախագիծը դարձել է միջազգային խոշորագույն ճարտարապետական մրցույթներից մեկի հաղթողը։
Հայեցակարգային աշխատանքն իրականացվել է Bjarke Ingels Group (BIG) բյուրոյում, որտեղ երկու ճարտարապետն էլ առաջատար մասնագետներ են։
Այսօր Սարկիսը, Մայքլը և նրանց գործընկերները՝ չորս ճարտարապետներից բաղկացած թիմով, որոնցից երեքը Harvard Graduate School of Design-ի շրջանավարտներ են, զարգացնում են իրենց սեփական Proforma Studio-ն՝ կիրառելով համաշխարհային մակարդակի նախագծման փորձը։
Համբուրգի օպերայի նախագծից բացի, ճարտարապետները ներառված են եղել աշխարհի տարբեր երկրներում իրապես նշանակալի կառույցների ստեղծման գործընթացում։
Նրանց մասնակցությամբ են ձևավորվել մի շարք մշակութային ու հանրային շենքեր, որոնք այսօր համարվում են ժամանակակից ճարտարապետության կարևոր հղումներ։
Որոնցից առանձնանում են՝
- Vltava Philharmonic - Պրահա, Չեխիա
- Jinji Lake Pavilion - Սուչժոու, Չինաստան
- Hungarian National History Museum - Բուդապեշտ
Նրանց աշխատանքի աշխարհագրությունը հասնում է նաև Հայաստան․ Երևանում, Սերգեյ Փարաջանովի 8 հասցեում, Proforma Studio-ն հեղինակել է Kamertoon բազմաֆունկցիոնալ համալիրի նախագիծը։ Թիմի ճարտարապետական մոտեցման և Kamertoon նախագծի մասին կարող եք տեղեկանալ պաշտոնական կայքում՝ kamertoon.am, https://proforma-studio.com/։