Ներքին գործերի նախարարությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
«Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
Այրման ընթացքում ոչնչանում,
տուժում է կենսաբազմազանությունը,
թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել»,- ասված է հաղորդագրության մեջ։