Հասարակություն

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին Լիբանանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ բարեկամական հարաբերությունները՝ ձևավորված ամուր պատմական հիմքերի և ընդհանուր արժեքների վրա:

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը` ի շահ մեր երկու բարեկամ երկրների և ժողովուրդների։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական