Հասարակություն

Վարչապետն Աստանայում այցելել է alem.ai ԱԲ կենտրոն

Վարչապետն Աստանայում այցելել է alem.ai ԱԲ կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի ուղեկցությամբ այցելել է alem.ai արհեստական բանականության կենտրոն:

Շրջայցի ընթացքում վարչապետին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը: Մասնավորապես՝ նշվել է, որ կենտրոնի նպատակն է արհեստական բանականությանը գործիքների միջոցով նպաստել պետական համակարգում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, տարբեր մարմիններում թվայնացմանը և այլն:

Կարևորվել է այս ուղղությամբ համագործակցությունն ու փորձի փոխանակումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական