Հասարակություն

ՀՀ և ՌԴ պատվիրակությունները քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր

ՀՀ և ՌԴ պատվիրակությունները քննարկել են տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Առանձին անդրադարձ է կատարվել ագրոարդյունաբերության ոլորտում փոխգործակցության, գյուղատնտեսական արտադրանքի անխափան արտահանումների կազմակերպման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, բուսասանիտարիայի ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններին։

Առավել հեռանկարային ուղղությունների թվում կարևորվել է նաև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների խորացումը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական