Հասարակություն

Վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն դրամի վնասը

Վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոգազալիցքավորման ծառայություն մատուցող ընկերությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով թաքցրել է ընկերության իրական շրջանառությունը:

Նախաքննության ընթացքում կատարված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 123 մլն 335 հզր 339 ՀՀ դրամի վնասը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական