Հասարակություն

AI APOCALYPSE 2025․ Հայաստանի ամենամեծ կիբեր-մրցույթը բաց է մասնակցության համար

AI APOCALYPSE 2025․ Հայաստանի ամենամեծ կիբեր-մրցույթը բաց է մասնակցության համար

CyHub Armenia-ը հայտարարում է AI APOCALYPSE 2025 CTF մրցույթի մեկնարկը՝ հրավիրելով կիբեր-անվտանգությամբ հետաքրքրված մասնակիցներին՝ մասնակցելու այս տարվա ամենասպասված կիբեր-մրցույթին։ 24 ժամ շարունակ տասնյակ թիմեր պայքարելու են առավելագույն միավորներ հավաքելու և մրցույթի հաղթող դառնալու համար։ Այս տարի ևս լավագույն արդյունք ցույց տված առաջին երեք թիմերը կպարգևատրվեն մրցանակներով։ 

Capture The Flag (CTF)- ը կիբեռանվտանգության միջազգային ձևաչափի մրցույթ է, որտեղ մասնակիցները լուծում են իրական սպառնալիքներին նմանեցված առաջադրանքներ՝ վեբ անվտանգությունից մինչև կրիպտոգրաֆիա, ռեվերս ինժեներիա և արհեստական բանականության շուրջ առաջացող նոր ռիսկեր։ Մրցույթի նպատակն է՝ զարգացնել մասնակիցների տեխնիկական հմտությունները կիբեռանվտանգության ոլորտում, ինչպես նաև խթանել թիմային ու քննադատական մտածողությունը։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական