Հասարակություն

Հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի ապօրինի հատված փայտանյութ

Հայտնաբերվել է շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի ապօրինի հատված փայտանյութ

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի աշխատակիցները ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 8-րդ պահաբաժնի հարակից տարածքում հայտնաբերել են շուրջ 1,5 խմ կաղնի տեսակի փայտանյութով բեռնված «ՈՒազ» մակնիշի ավտոմեքենա։ Ստուգմամբ պարզվել է, որ փայտանյութը գոյացել է ապօրինի հատման արդյունքում։

Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական