ՆԳՆ ոստիկանությունը ամփոփել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 20-ից 21-ը.
Բացահայտվել է 156 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 65 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 11 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 9 դեպք՝ խարդախության,
- 6-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության,
- 4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
- 3-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, ծառերը-թփերը ապօրինի հատելու,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի։
Բացահայտվել է շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և այլ դեպքեր։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
- 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 1-ական դեպք՝ բնակարանային գողության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, խարդախության։
Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։ ՃՏՊ վիճակագրություն անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 28-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։