Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք են հայտնաբերել Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ ՆԳՆ Ոստիկանության պայքարը շարունակական է: Ապօրինի պահվող զենքի հայտնաբերման հերթական դեպքը գրանցվեց Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում: Համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 53-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները նոյեմբերի 19-ին այցելել են ակնալիճցի տղամարդու տուն: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին է ներկայացրել 4,5 մմ տրամաչափի ակոսափող զենք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 53-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: