Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այնուհետև Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: