Հասարակություն

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության համար

Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության համար

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական ևս մեկ վարույթ է հարուցվե. Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ևս մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,-հայտնեցին ՔԿ-ից: 

Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Մեզ հայտնի դարձավ, որ վարույթը հարուցվել է դատական նիստից հետո Ղուկասյանի արած հայտարարությունների կապակցությամբ, երբ ասել էր. «Ես կաշառքից էնքան հեռու եմ, եթե մեկն ինձ մեղադրում է, իր մորն ու քրոջը բան է ասում»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական