Հասարակություն

Հայտնի է` ինչու է ձերբակալվել Վարդան Ղուկասյանի որդին

Հայտնի է` ինչու է ձերբակալվել Վարդան Ղուկասյանի որդին

Քննչական կամիտեից Radar Armenia-ի հետ զրույցում հայտնել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալման պատճառները։ 

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Վերջինս ձերբակալվել է»,- հայտնել են գերատեսչությունից։ 

Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկաններն «առևանգել են Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին»։

Հիշեցնենք՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանք` 2 ամսով։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
4
գնահատական