Հասարակություն

Եթե երեխայի կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է վճարի. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եթե երեխայի կյանքի կենտրոնը Հայաստանը չէ, ինչո՞ւ պետք է վճարի. Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք  

«Ոչ թե մշտապես չբնակվող, այլ այնտեղ բնակվելու դեպքում չենք վճարում։ Խոսքը Հայաստանից դուրս ծնված և Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում չգրանցված երեխաների մասին է»,-ասել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով՝ միայն 2024թ. 1450 միանվագ ծննդյան նպաստ են տվել այն երեխաների համար, որ ՀՀ քաղաքացու երեխա են, ծնվել են այլ երկրում, ունեն այլ երկրի ծննդական, բայց Հայաստանի քաղաքացիական կացության ակտերում գրանցված չեն։

«Հիմա այդ հարցը կարգավորում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ծննդից հետո 1 տարվա ընթացքում եթե գան, գրանցվեն, ստանձնեն ՀՀ քաղաքացիություն, կստանան գումարը, եթե ոչ, չեն ստանա։ Նույնը՝ նաև երրորդ ու հաջորդ երեխայի նպաստի դեպքում»,-ընդգծել է նախարարը, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Այո, պետք է շատ հստակ արձանագրել՝ չի կարելի այդպիսի բան անել ու դա փակել։ Եթե իրա կյանքի կենտրոնը ՀՀ-ն չի, ինչու՞ ՀՀ-ն պիտի վճարի»։

Թորոսյանը նշեց, որ միայն միանվագ վճարի շրջանակներում տարեկան 600 մլն դրամ են հատկացնում, ևս 600 մլն դրամ էլ տարեկան վճարվում է 50 հազարական դրամների շրջանակներում։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական