Հասարակություն

Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Վանաձորի պետական համալսարանը նոր ռեկտոր ունի

Կառավարությունը հաստատել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Ծատուրյանի ընտրության արդյունքները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Քանի որ Վանաձորի պետական համալսարանի գործունեության առանցքը հիմնականում մանկավարժական կրթությունն է, կարևորում եմ, որ այստեղ ռեկտորի պաշտոնում լինի մարդ, որը լավ ճանաչում է դպրոցը և պատկերացնում է մանկավարժական կրթության առանձնահատկությունները»:

Արմեն Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Հնարավորինը կանեմ՝ լավարկելու աշխատանքները «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթական գործընթացների որակին և վերջնարդյունքի վրա, իհարկե, այս ամենը՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ»:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական