Հասարակություն

ՀՆԱ-ն 2025-ի երրորդ եռամսյակում աճել է 6.2%-ով

ՀՆԱ-ն 2025-ի երրորդ եռամսյակում աճել է 6.2%-ով

2025թ․ երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 3 տրլն 71 մլրդ 652.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 762 մլրդ 123․9 մլն ՀՀ դրամի համեմատ. հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․2%-ով։

2025թ. երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 994 հազ. 867 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 901 հազ. 889 ՀՀ դրամի համեմատ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական