Հասարակություն

Քննարկվել են AMD-ի գործունեությունը ՀՀ-ում ընդլայնելու հնարավորությունները

Քննարկվել են AMD-ի գործունեությունը ՀՀ-ում ընդլայնելու հնարավորությունները

Նոյեմբերի 19-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Advanced Micro Devices (AMD) ամերիկյան խոշորագույն ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ընկերության Ծրագրային ապահովման զարգացման ավագ տնօրեն Խանգ Դաոն, Ծրագրային ապահովման զարգացման տնօրեն Մեհրդադ Էսլամի Դեհկորդին, Ներմուծման և արտահանման ավագ մենեջեր Ջեյմս Չիկը, Միջազգային կապերի և համագործակցության գծով տնօրեն Գրանթ Գարդները։

Հանդիպմանը տեսակապով միացել է Դեն Գիբոնսը՝ ընկերության ինժեներիայի գծով փոխնախագահը, ով նաև պատասխանատու է Հայաստանում AMD-ի գործունեության համար։

Քննարկվել են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու հնարավորությունները։ Հանդիպմանն ընդգծվել է, որ օգոստոսին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ընձեռում AMD-ի հայ մասնագետների գիտելիքներն ավելի արդյունավետ կիրառելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական