Հասարակություն

17.5 մլն դրամ՝ հայ փորձագետների՝ Բաքու մեկնելու համար

17.5 մլն դրամ՝ հայ փորձագետների՝ Բաքու մեկնելու համար

ՀՀ կառավարության որոշմամբ, 17.5 մլն դրամ է հատկացվել՝ նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կայանալիք կլոր սեղան-քննարկմանը հայկական կողմից 5 փորձագետի մասնակցությունն ապահովելու նպատակով Երևան-Բաքու և Բաքու-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու համար:

«Կլոր սեղան քննարկմանը մասնակցելու միջոցով  կակտիվանան հայ և ադրբեջանական քաղհասարակությունների ներկայացուցիչների շփումները և կձևավորվեն երկու պետությունների հասարակությունների միջև վստահության կառուցման մեխանիզմներ»,- նշված է որոշման հիմնավորումների մեջ:

Հիշեցնենք՝ նախորդ ամիս էլ ադրբեջանցի փորձագետներն էին ժամանել Հայաստան։

Լուսանկարում՝ հայ և ադրբեջանցի փորձագետները հանդիպում են ԱԽ քարտուղարի հետ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական