«Այժմ քանի որ Երևանում Կարմիր կամրջի բացումից շատ ոգևորվեցինք, «կամուրջ mood»-ի մեջ ենք։ Որտեղ կամուրջ կա, կարելի է վերականգնել ու լուսավորել»,-կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կամուրջների վերականգնման մասին։
Վարչապետի խոսքով՝ Երևանում ևս պատմական կամուրջներ են գտել, և պարզվել է՝ գտնվում է մասնավոր տարածքում. «Հիմա գերակա շահով փորձենք վերադարձնել համայնքին և վերականգնման աշխատանքներ իրականացնել»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը։