Նոյեմբերի 20-ին, ժամը 08։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին՝ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները վարորդներին և ուղևորներին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հատուկ գործիքներով ավտոմեքենաները հեռացրել իրարից: