Հասարակություն

Հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին․ պարզաբանում

Հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին․ պարզաբանում

ՀՀ կառավարությունը պարզաբանում է ներկայացրել.

«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:

Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական