Հասարակություն

Կույր քաղաքացիներին հրաժարվում են բանկային քարտ տալ. նախարարն ահազանգում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կույր քաղաքացիներին հրաժարվում են բանկային քարտ տալ. նախարարն ահազանգում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում դիմել է ՊԵԿ-ին և ԿԲ-ին, որպեսզի ավելի ուժեղացնեն վարչարարությունն այն բնակավայրերում, որտեղ հրաժարվում են անկանխիկ առևտուր անել։

«Պետք է խնդրեմ՝ որոշակի բնակավայրերում, որտեղ հրաժարվում են անկանխիկ առևտրից, վարչարարությունն ուժեղացնել, որ մեր քաղաքացիները զրկված չլինեն այդ հնարավորությունից»,- ասել է նա։

Թորոսյանը նաև նշել է. «Կան քաղաքացիներ՝ կույր, որոնք մեր լիարժեք քաղաքացիներն են, հրաժարվում են բանկերում քարտ տալ։ Ահազանգեր ունենք, խնամակալներ են ուզում դատարանի վճռով հաստատված, որ գան, իրենց փոխարեն ստանան։ Ուզում եմ բարձրաձայնել, որ հանձնառություն վերցնենք, խնդիրը լուծենք։ Այդ քաղաքացիներն են ստիպված եղել մինչ օրս ստանալ կանխիկ և հենաշարժողական խնդիր ունեցողները, որ չեն կարող տանից դուրս գալ»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական