Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ընթացքում անդրադարձել է Գանձաքար-Իծաքար ճանապարհին գտնվող Հախումի և Ստեփանավան-Օձուն ճանպարհահատվածի կամուրջներին։
«Կամուրջը պատմամշակութային արժեք է, և կկառուցենք մետաղյա կամուրջ՝ պատմամշակութային հուշարձանին տրանսպորտային դերից ազատելով և կվերապահենք բացառապես պատմամշակութային նշանակության համար»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դրանով կլուսավորվի և հարթակ կստեղծվի՝ լուսանկարվելու համար, և պատմամշակութային արժեքը կծառայի նաև զբոսաշրջային հոսքերի համար։
Վարչապետը, անդրադառնալով Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածի կամրջին, նշել է. «Հանձնարարական եմ տվել, որ այս պատմական կամուրջը լուսավորվի, ավելորդ բուսական ազատվի՝ ճանապարհից տեսանելի լինելու համար»,-ասել է նա՝ հավելելով՝ Կարմիր կամրջի բացումից ոգևորված «կամուրջ mood» մեջ են։