Հասնելով 70 տարեկանին, շատերը զգում են ուժասպառություն, շարժունակության կրճատում և մտավոր թուլացում, քնի ռիթմն էլ կարող է փոխվել։ Բազմաթիվ մարդիկ ունեն գոնե մեկ քրոնիկ առողջական խնդիր։
Բայց հետազոտողները վստահ են՝ սա միանշանակ չէ։ Փորձագետ Էրիկ Վերդինը նշում է, եթե ճիշտ ձևակերպվի կենսակերպը, շատերը կարող են առողջ հասնել 90-95 տարեկան։ Գործնական խորհուրդը պարզ է. առողջ ապրելակերպ սկսել պետք է վաղ՝ հատկապես 30-ից, քանի որ հենց այդ ժամանակ են մկանների ուժի, ոսկրերի խտության և նյութափոխանակության փոքր փոփոխություններ սկսում։
Մասնագետները նշում են՝ սպորտով զբաղվելը լավագույն միջոցներից է. հեծանվավազքը կամ պարզապես ամենօրյա զբոսանքը կօգնեն պահպանել շարժունակությունը և ուժը նույնիսկ ուշ տարիքում։ Մկանների և սրտանոթային համակարգի հետ մեկտեղ անհրաժեշտ է հոգ տանել ուղեղի մասին. ատամների լավ խնամքը, շաքարի, ալկոհոլի կրճատումը և առողջ քնի ռիթմը կօգնեն նվազեցնել հիվանդությունները։