Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Այցի ընթացքում նախարարն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մակարդակներում։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։