Հասարակություն

Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո ՀԷՑ-ը մարել է 20 մլն դոլարի վարկային պարտավորություն

Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո ՀԷՑ-ը մարել է 20 մլն դոլարի վարկային պարտավորություն

ՀԷՑ-ը հաղորդագրություն է տարածել.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) սույն թվականի նոյեմբերի 17-ի նիստի արդյունքներով Հանձնաժողովն ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիան դադարեցնելու մասին որոշում։

Համաձայն գործող իրավակարգավորումների՝ մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ավարտը, Ընկերությունը` գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարչի կառավարման ներքո, շարունակելու է իր բնականոն գործունեությունը՝ իրականացնելով էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայով վերապահված գործառույթները և ապահովելով դրանց շրջանակում նախատեսվող դրամական հոսքերի անընդհատությունը, այդ թվում ստանձնված պարտավորությունների ժամանակին և ամբողջական կատարումը:

Մասնավորապես՝ վերոգրյալի համատեքստում, բացի Ընկերության ունեցած պարտավորությունների ընթացիկ մարումներից, Ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո իրականացվել է ավելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պարտավորության մայր գումարի վաղաժամկետ մարում:

Հիմք ընդունելով Ընկերության ֆինանսական վիճակը՝ աներկբա է, որ Ընկերությունն իր բնականոն գործունեությանն անհրաժեշտ բոլոր պայմանագրային պարտավորությունները կատարում է հավուր պատշաճի՝ ըստ հաստատված վճարումների պլանի և կատարողական ակտերի»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական