Հասարակություն

Քննարկվել են հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին

Քննարկվել են հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին

Նոյեմբերի 18-ին Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Կալիֆոռնիայի Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագահ և գործադիր տնօրեն Ջոն Շեայի, ինչպես նաև գործառնությունների գծով տնօրեն Թեսա Քարթերի հետ. հայտնում են դեսպանությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման ուղիները և, այդ համատեքստում, հնարավոր նոր նախաձեռնությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներմուծման և արտահանման ընդլայնման հեռանկարներին, հայկական բիզնեսների՝ ԱՄՆ շուկա մուտք գործելու ընթացակարգերին։ Վերջինիս մասով  կարևորվել է այնպիսի ծրագրերի մշակումը, որոնք կնպաստեն հայկական ձեռնարկությունների հմտությունների և շուկայավարման կարողությունների զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով նրանց մրցունակությունը միջազգային շուկայում։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են շարունակական համագործակցության իրենց պատրաստակամությունը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական