ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 7-9-ը Կահիրեում Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 6-րդ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Եգիպտոս գործարար համաժողով։
Համաժողովին մասնակցության համար կարելի է գրանցվել մինչև ս․թ․ նոյեմբերի 24-ը հետևյալ հղումով https://forms.gle/i1aa5yePB4eSrdQE7։
Միջոցառման մասին հավելյալ տեղեկատվությունը և օրակարգը կտրամադրվի ավելի ուշ՝ նախնական գրանցված ընկերությունների ներկայացուցիչների ցանկն ամփոփելուց հետո։