Հասարակություն

Անհայտ է՝ նախկինում կրկնապատկված պարտքն ինչի վրա է ծախսվել. նախարար

Անհայտ է՝ նախկինում կրկնապատկված պարտքն ինչի վրա է ծախսվել. նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ուրիշներին մեղադրելն այդքան էլ լավ բան չէ, սակայն, իհարկե, լինում են իրավիճակներ, երբ ակամա հենց դա է դառնում քո աշխատանքը, երբ դու, օրինակ, ընդդիմադիր պատգամավոր ես: Այստեղ էական է, որ այդ մեղադրանքի ընթացքում ինքդ անհարմար դրության մեջ չընկնես կամ, ինչպես ասում են, «քեզ վրա դուրս չգաս»։

Իսկ անհարմար դրությունն այն է, որ պարտքը կրկնապատկելու մեջ մեզ մեղադրողների օրոք (ի դեպ, 2018 թվականից ի վեր պարտքը չի կրկնապատկվել)՝ 2011-2018 թվականներին, 2010 թվականի համեմատ կառավարության պարտքը ոչ միայն կրկնապատկվել է, այլ ավելացել է 162%-ով: Ավելին՝ միայն 2009 թվականին մեկ տարվա ընթացքում պարտքը ավելի քան կրկնապատկվել է:

Եթե վերջին տարիներին ավելացող (որը, ի դեպ, 2017 թվականի համեմատությամբ ոչ թե ավելացել է, այլ պակասել ՀՆԱ հարաբերությամբ) պարտքի ներդրման ուղղությունները տեսանելի են բոլորին (ճանապարհներ, սպառազինություն, դպրոցներ), անհայտ է, թե դրան նախորդող ժամանակներում մի քանի անգամ կրկնապատկված պարտքն ինչի վրա է ծախսվել»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական