ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի մահարձանի պատրաստման, տեղադրման ու գերեզմանի բարեկարգման համար։
Բյուջեի միջոցներից ԿԳՄՍ նախարարությանն այդ նպատակով 2 մլն 277 410 դրամ է հատկացվել։
Վարչապետի որոշմամբ գումարը փոխանցվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որը հետագայում այն կուղղորդի դերասանի դստերը՝ Լիլիթ Մանուկյանին։
Հիշեցնենք՝ Գուժ Մանուկյանը մահացել էր այս տարվա հունիսի 24-ին՝ 88 տարեկան հասակում։