Հասարակություն

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի 2024 թվականի տարեկան ժողովը։

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ընկերության տարեկան հաշվետվությանը, հաշվապահական հաշվեկշռին, շահույթին և վնասի հաշվին, շահութաբաժնի վճարման մասին որոշման ընդունմանը, տարեկան շահութաբաժնի չափին, շահույթներին և վնասների բաշխմանը։

2024 թվականին համալիրում անցկացվել է 120 տեղական և միջազգային միջոցառում։

Հաշվետու տարում ընկերության ընդհանուր եկամուտները կազմել են 927,7 մլն դրամ՝ ապահովելով 30.5% աճ 2023 թ․-ի համեմատ։

2024 թվականին ընկերությունն արձանագրել է 116․5 մլն դրամ զուտ շահույթ, ինչը շուրջ 10%-ով ավելի է 2023 թ․-ի ցուցանիշից։ Ավելին, պլանավորված շահույթը գերակատարվել է 16 մլն դրամով։

Տարեկան ժողովի ընթացքում անդարդարձ է կատարվել նաև մարզահամերգային համալիրի հիմնական ենթակառուցվածքների վերազինման գործընթացին․ մասնավորապես՝ հակահրդեհային և օդափոխության համակարգերի արդիականացման ընթացքին, տանիքի և այլ ենթակառուցվածքների հիմնանորոգման նախագծային աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև դեպի համալիր տանող աստիճանավանդակի և շատրվանային համալիրի վերակառուցման նախագծային փաթեթի ձեռքբերմանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական