Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը անդրադարձել է քաղաքի երթևեկությանը՝ նշելով, որ խնդիրը լուրջ է։
«Երևանը ունի խայտառակ խնդիր` երթևեկության հետ կապված, և վաղը ավելի լուրջ խնդիրներ է ունենալու, եթե այսօր որևէ լուծում չգտնենք։ Բայց մենք հիմա ոչ թե ռազմավարություն ենք նշակում, այլ այսրոպեական որոշումներ ընդունում»,-ասել է Իզաբելլա Աբգարյանը։
Նրա խոսքով՝ նախ և առաջ պետք մասնագետների՝ WYG-ի կողմից արված հաշվարկներով ծրագիրը ամբողջովին իմպլիմենտացվեր. «18 մետրանոց ավտոբուսներ կրկին չի սպասվում, որոնք քաղաքի խոշոր «արյունատար անոթներն են» և պետք է ապահովեն երթևեկության արագությունը։ Իսկ փոքր ավտոբուսները երկրորդական դեր պիտի տանեին՝ ուղևորներին բերելով 18 մետրանոց ավտոբուսներ»,-նշել է նա և ընդգծել՝ իսկ ինչ ունենք՝ ամենածանրաբեռնված երթուղիներում երթևեկող «JongTong»-ներ։