Հասարակություն

Մտքեր են փոխանակվել Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման վերաբերյալ

Մտքեր են փոխանակվել Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենետ Թեշոմե Ժիրուին։

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Գևորգ Պապոյանը մաղթել է դեսպանին արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում Հայաստանի և Եթովպիայի հարաբերություններն ավելի կզարգանան։

Այնուհետև կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ոսկերչության ոլորտում հնարավոր համագործակցության, գործարար համաժողովների կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Մտքեր են փոխանակվել Երևանի և Ադիս Աբեբայի միջև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման վերաբերյալ։

Նախարարն անդրադարձել է նաև TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնություններին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական