«2020թ. 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղից Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ է տեղափոխվել 90 անձ»,-ի պատասխան Radar Armenia-ի գրավոր հարցման՝ տեղեկացրել են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նրանցից 68-ը եղել է կալանավոր, 22-ը՝ դատապարտյալ։
Ըստ նախարարության, նոյեմբերի 17-ի դրությամբ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում ԼՂ-ից տեղափոխված 7 դատապարտյալ: