Հասարակություն

Mitsubishi-ն այրվել է, վարորդը՝ մահացել․ նոր մանրամասներ

Mitsubishi-ն այրվել է, վարորդը՝ մահացել․ նոր մանրամասներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 15։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի Ոստիկանության հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Chevrolet և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս բռնկվել։ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է Mitsubishi մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները հոսանքազրկել են Chevrolet մակնիշի ավտոմեքենան, իսկ Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական