Հասարակություն

Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի մասով շուտով կհայտարարվի նախաքննության ավարտ

Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետի մասով շուտով կհայտարարվի նախաքննության ավարտ

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարի նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի գործով։

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Աֆյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ին պաշտոնական լիազորություններն անցնելու և այլ անձանց հետ ոստիկանության այլ ստորաբաժանումների կողմից բռնությամբ Ազատության հրապարակի խաղաղ նստացույցը դադարեցնելու գործողություններ կազմակերպելու համար։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական