Հասարակություն

Ավտոմեքենան բախվել է «Արարատ»-ի ֆուտբոլիստի տան պատին․ մայր ու դուստր հոսպիտալացվել են

Ավտոմեքենան բախվել է «Արարատ»-ի ֆուտբոլիստի տան պատին․ մայր ու դուստր հոսպիտալացվել են

Նոյեմբերի 18-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Բջնի գյուղում Honda մակնիշի ավտոմեքենան բախվել է տան քարե պարսպին և մասամբ փլուզել այն։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը և վիրավորը մայր ու դուստր են։ Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասել են, որ տունը պատկանում է «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներից մեկին։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական