Հակակոռուպցիոնի նախագահ Արթուր Նահապետյանը չի հերքել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին ԼՂ-ից զորքեր բերելը։
Այդ մասին հարցին ի պատասխան նա նշել է. «Քրեական վարույթով հիմնավորվել է, պատշաճ ապացույցներ ձեռք բերվել են, որ բանակը մասնակցություն է ունեցել մարտիմեկյան իրադարձություններին, սակայն, նախաքննության շահերից ելներով, թույլ տվեք չկոնկրետացնել՝ որտեղից, որ զորամասերից։
Բայց, ամեն դեպքում, այդ մասնակցությունը հիմնավորվել է, այդ ուղղությամբ քննություն է կատարվում»,- ասել է նա։
Նահապետյանը նաև նշել է. «Մարտի 1-ի գործը փակուղի չի մտել, և այս ամբիոնից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցներն ու հնարավորությունները կիրառվելու են, որ մենք ունենանք նաև անջատված մասով ամբողջական բացահայտում»։