Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով առաջացած հրդեհի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել. Radar Armenia-ին տեղեկացրին քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը»,- հայտնեցին կոմիտեից։
Նշենք, որ ըստ Shamshyan.com-ի կա 1 զոհ. վիրավորների թիվը ճշտվում է։