«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ կառուցվող ճանապարհի մոտ 390մ երկարությամբ թունելում կատարվում են ամրանավորման, անվտանգության խորշերի կառուցման, դիմային պատի տորկրետ բետոնացման աշխատանքներ։ Ընթացքի մեջ է նաեւ երկրորդ թունելի շինարարությունը։
Ճանապարհի կառուցումը մեծ տեմպերով շարունակվում է։