Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ. Radar Armenia-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,-ասացին կոմիտեից։
Հիշեցնենք՝ երեկ Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկություններ էին իրականացվել։